26 «Կլավդիոս Լյուսիասից Ձերդ գերազանցություն Փելիքս կուսակալին ողջո՜ւյն։
26 «Կլավդիաս Լյուսիասից գերազանց Ֆելիքս կուսակալին ողջո՜ւյն։
Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալներից, երեցներից ու եղբայրներից՝ Անտիոքում, Ասորիքում և Կիլիկիայում հեթանոսներից դարձած եղբայրներիդ ողջո՜ւյն։
Իսկ Պողոսն ասաց. «Չեմ ցնորվում, նորի՛ն վսեմություն Փեստոս, այլ ճշմարտության և զգաստության խոսքեր եմ արտասանում։
ամեն բանի համար և ամենուրեք քեզնից շնորհակալ ենք և մեծապես երախտապարտ, ո՛վ պատվական Փելիքս։
ես էլ, որ սկզբից ճշգրտորեն հետևում էի ամեն բանի, ուզեցի կարգով գրել քեզ, ո՛վ պատվականդ Թեոփիլե,
այլ հույս ունեմ շուտով քեզ տեսնելու և դեմ առ դեմ խոսելու։
Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառա՝ սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ ողջո՜ւյն։
Պատրաստե՛ք նաև գրաստներ, որ Պողոսին նստեցնեն և ապահով հասցնեն Փելիքս կուսակալի մոտ»։
Գրեց նաև մի նամակ, որի բովանդակությունն այս էր.
Նրանք մտան Կեսարիա, նամակը հանձնեցին կուսակալին, իսկ Պողոսին կանգնեցրին նրա առաջ։