Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 20:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին և խոր քուն մտել։ Մինչ Պողոսը շարունակում էր խոսել, նա, խոր քնով բռնված, տան երրորդ հարկից ցած ընկավ, ու նրան մեռած վերցրին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Իսկ Եվտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին ու խոր քուն էր մտել։ Երբ Պողոսի խոսքը երկարեց, նա, խոր քնից թուլացած, երրորդ հարկից ցած ընկավ, ու նրան մեռած վերցրին։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 20:9
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նա ասաց կնոջը. «Ի՛նձ տուր տղայիդ». և նրա գրկից վերցրեց տղային, նրան տարավ վերնատուն, որտեղ բնակվում էր ինքը, և նրան պառկեցրեց իր անկողնու վրա։


Չլինի թե հանկարծակի գա և ձեզ քնած գտնի։


Եվ ոգին, աղաղակելով ու տղային սաստիկ ցնցելով, դուրս ելավ։ Եվ տղան մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասում էին, թե մեռավ։


Ապա Անտիոքից ու Իկոնիոնից հրեաներ եկան, ժողովրդին համոզեցին և Պողոսին քարկոծելով քաղաքից դուրս քաշեցին ու կարծում էին, թե մեռել է։


Պողոսը, իջնելով, նրա վրա ընկավ ու գիրկն առնելով նրան՝ ասաց. «Մի՛ անհանգստացեք, որովհետև հոգին իր մեջ է»։


Շաբաթվա առաջին օրը, երբ հավաքվել էինք հաց կտրելու, Պողոսը խոսում էր նրանց հետ, որովհետև հաջորդ օրը գնալու էր, և խոսքը մինչև կեսգիշեր երկարեց։


Վերնատանը, որտեղ մենք հավաքվել էինք, բավականաչափ լապտերներ կային։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ