Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 19:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Երբ իմացան, որ հրեա է, բոլորը միաձայն մոտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Երբ իմացան, որ Ալեքսանդրոսը հրեա է, բոլորը միաձայն մոտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է Արտեմիսը եփեսացիների»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 19:34
10 Խաչաձեւ Հղումներ  

Երբ այս լսեցին, լցվեցին բարկությամբ, աղաղակեցին ու ասացին. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։


Եվ երկրպագեցին վիշապին, որ իշխանություն տվեց գազանին, և երկրպագեցին՝ գազանին ասելով. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կարող է նրա դեմ պատերազմել»։


Նրանց տարան զորապետների մոտ ու ասացին. «Այս մարդիկ խռովում են մեր քաղաքը. նրանք հրեաներ են։


Երբ աղոթք եք անում, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։


Որ ասում ես չշնանալ, շնանո՞ւմ ես։ Դու, որ կուռքերից նողկում ես, նրանց տաճարները կողոպտո՞ւմ ես։


Տեսնում եք ու լսում, որ այս Պողոսը ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայից բազում ժողովրդի համոզելով դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։


Նրանք վերցրին իրենց տրված զվարակը, պատրաստեցին և կանչեցին Բահաղի անունը առավոտից մինչև կեսօր՝ ասելով. «Ո՜վ Բահաղ, պատասխա՛ն տուր մեզ». բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխանող, և ցատկոտում էին իրենց շինած զոհասեղանի մոտ։


Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիսի տաճարի արծաթյա մանրակերտներն էր պատրաստում և վարպետներին ոչ քիչ շահ բերում։


Եվ այդ ամբոխից առաջ բերեցին Ալեքսանդրոսին։ Երբ հրեաները նրան առաջ քաշեցին, Ալեքսանդրոսը ձեռքը շարժեց և ուզում էր ամբոխի առջև խոսել։


Քաղաքի ատենադպիրը ամբոխին հանդարտեցնելուց հետո ասաց. «Եփեսացինե՛ր, ո՞վ է այն մարդը, որ չգիտի՝ Եփեսոսը քաղաքն է Արտեմիս մեծ աստվածուհու տաճարի և երկնքից ընկած նրա կուռքի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ