Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 16:37 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Իսկ Պողոսը նրանց ասաց. «Մեզ՝ անմեղներիս, որ հռոմեացի ենք, հրապարակավ ծեծեցին և բանտ նետեցին, հիմա մեզ ծածո՞ւկ են դուրս բերում. իհարկե ո՛չ, թող իրե՛նք գան և մեզ դուրս հանեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Իսկ Պողոսն ասաց նրանց. «Հրապարակավ գանահարեցին և բանտ դրեցին մեզ՝ հռոմեացի անմեղ մարդկանցս, ու հիմա լռելյա՞յն են դուրս հանում մեզ. ո՛չ, այդպես չի լինի. այլ հենց իրենք թող գան և դուրս հանեն մեզ»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 16:37
11 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե քեզ հաղորդակից է անօրենության աթոռը, որ չարիք է նյութում հրամանի դեմ։


Անիրավը փախչում է, երբ ոչ ոք իրեն չի հալածում, բայց արդարներն առյուծի պես համարձակ են։


Նրա ամուսինը՝ Հովսեփը, որ արդար էր և չէր ցանկանում նրան խայտառակել, մտածեց գաղտնի արձակել նրան։


Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։


Արդ նրան կգանահարեմ ու կարձակեմ»


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ