Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 1:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Քանի որ Սաղմոսների գրքում գրված է. "Թող նրա տունն ավերակ դառնա, և ոչ ոք թող այնտեղ չբնակվի" (Սաղ. 69.25), և "Թող նրա առաքելությունն ուրիշն առնի" (Սաղ. 109.8)։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Քանզի Սաղմոսների գրքում գրված է. «Թող նրա տունն ավերակ դառնա, և ոչ ոք թող այնտեղ չբնակվի» (Սաղ. 68(69).26), և դարձյալ՝ «Թող նրա առաքելությունն ուրիշն առնի» (Սաղ. 108(109).8)։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 1:20
9 Խաչաձեւ Հղումներ  

Թող ավերակ լինի նրանց բնակարանը, և բնակվող չլինի նրանց տներում։


այս ծառայությանը և առաքելությանը մասնակից լինելու, որից Հուդան ընկավ և իր տեղը գնաց»։


քանի որ Աստված այն իրագործեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով, ինչպես գրված է երկրորդ սաղմոսում. "Դու իմ Որդին ես, ես այսօր ծնեցի քեզ" (Սաղ. 2.7)։


Եվ նրանց ասաց. «Սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի օրենքում, մարգարեների գրքերում ու սաղմոսներում իմ մասին բոլոր գրվածները»։


քանի որ Դավիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. "Տերն իմ Տիրոջն ասաց. "Իմ աջ կո՛ղմը նստիր,


«Եղբայրնե՛ր, պետք է իրականանար գրվածը, որ Սուրբ Հոգին Դավթի բերանով նախապես ասել էր Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ։


Եվ ուրիշ քարեր առնեն, դրանք դնեն հանված քարերի տեղում և ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ