Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գաղատացիներին 5:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Որովհետև ամբողջ օրենքն այս մեկ խոսքի մեջ է կատարվում. «Քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Արդարև ամբողջ Օրենքն այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 5:14
14 Խաչաձեւ Հղումներ  

Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։


Վրեժխնդիր չլինես և քո ժողովրդի զավակների դեմ ոխ չպահես, այլ քո մերձավորին սիրի՛ր քո անձի պես. ես եմ Տերը։


Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։


Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։


Իսկ երկրորդը սրան նման է՝ "Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես" (Ղևտ. 19.18)։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։


Պատվիրանի նպատակը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատից,


Ձեզ մոտ պանդխտության եկած օտարականը ձեր երկրի տեղաբնակի պես թող լինի ձեզ համար։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ օտարական էիք Եգիպտոսի երկրում. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Եվ որ նրան ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ ու ամբողջ զորությամբ սիրելը և ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»։


Զարմանում եմ, թե ինչպես եք այդպես արագ հեռանում նրանից, ով ձեզ Քրիստոսի շնորհի մեջ կանչեց, և դեպի ուրիշ ավետարան դառնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ