Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գաղատացիներին 3:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի հավատով արդարանանք։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Այսպիսով Օրենքը մեզ համար դաստիարակ եղավ՝ մեզ առաջնորդելով դեպի Քրիստոս Հիսուսը, որպեսզի հավատով արդարանանք։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 3:24
16 Խաչաձեւ Հղումներ  

Օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացյալի արդարացման համար։


գիտենք, որ մարդ օրենքի գործերով չի արդարանում, այլ միայն Հիսուս Քրիստոսի հավատով։ Եվ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որպեսզի Քրիստոսի հավատով արդարանանք, ոչ թե օրենքի գործերով, որովհետև օրենքի գործերով ոչ ոք չի արդարանա։


Սրանք գալիքի ստվերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։


Որովհետև ես օրենքի միջոցով մեռա օրենքի համար, որպեսզի Աստծու համար ապրեմ։ Ես Քրիստոսի հետ խաչվեցի։


Բայց երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք։


Թեև հազարավոր դաստիարակներ ունեք Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, քանի որ ես Քրիստոս Հիսուսով ձեզ Ավետարանի միջոցով ծնեցի։


Արդ ի՞նչ ասենք. հեթանոսները, որոնք արդարությանը չէին հետևում, արդարության հասան, այն արդարությանը, որ հավատից է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ