Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գաղատացիներին 3:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Որովհետև եթե ժառանգությունն օրենքից լիներ, ապա այլևս խոստումից կախված չէր լինի։ Բայց Աստված Աբրահամին խոստումով շնորհեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Եթե ժառանգությունը կախում ունի Օրենքից, ապա այլևս կախված չէ խոստումից. այնինչ Աստված Աբրահամին խոստումով շնորհեց այն։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 3:18
14 Խաչաձեւ Հղումներ  

Ես չեմ անտեսում Աստծու շնորհը, քանզի եթե արդարությունը օրենքի միջոցով է գալիս, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռավ։


Որովհետև նա հիշեց իր սուրբ խոսքը և իր Աբրահամ ծառային։


Եվ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ։


Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։


Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։


Աբրահամին ու նրա որդուն խոստումներ տրվեցին։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «Եվ սերունդներին», ինչը շատերին է վերաբերում, այլ վերաբերում է մեկին՝ «Եվ քո սերնդին» (Ծնն. 12.7), որ է Քրիստոս։


Բայց օրենքը հավատից չէ, այլ «Օրենքը գործադրողը նրանով էլ կապրի» (Ղևտ. 18.5)։


Իսկ ովքեր որ օրենքի գործերով են, անեծքի տակ են, քանի որ գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ օրենքի գրքում բոլոր գրվածները չի պահում և չի գործադրում այդ ամենը» (Բ Օր. 27.26)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ