Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Եվ Սողոմոն թագավորը նավեր շինեց Եդովմի երկրում՝ Կարմիր ծովի եզերքին, Ելաթի երկրում գտնվող Գասիոն-Գաբերում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Եվ Սողոմոն արքան նավ կառուցեց Գասիոն Գաբերում, որ Ելաթի մոտ է գտնվում, Կարմիր ծովի եզրին՝ Եդովմի երկրում։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:26
9 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև թագավորը Քիրամի նավերի հետ ծովում Թարսիսի նավեր ուներ. երեք տարին մեկ Թարսիսի նավերը գալիս էին բեռնված ոսկով և արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգներով։


Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար, մի փոխարքա էր։


Հոսափատը Թարսիսի նավեր շինեց, որ գնան Ոփիր՝ ոսկու համար, բայց տեղ չհասան, որովհետև ջարդվեցին Գասիոն-Գաբերում։


Նա կառուցեց Ելաթը և թագավորի՝ իր հայրերի հետ ննջելուց հետո այն վերադարձրեց Հուդային։


Նա վաճառականի նավերի նման է. նրա հացը հեռվից է բերում։


Եբրոնայից գնացին և բանակատեղի դրեցին Գասիոն-Գաբերում։


Մենք անցանք Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի որդիների կողքով, դաշտի ճանապարհով՝ Ելաթից և Գասիոն-Գաբերից, ապա շրջվեցինք ու անցանք Մովաբի անապատի ճանապարհով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ