Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:49 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

49 մաքուր ոսկուց էին ճրագակալները՝ սրբարանի առջև, հինգը՝ աջ կողմից, և հինգը՝ ձախ կողմից, ոսկուց էին և ծաղիկները, ճրագները և ունելիները։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

49 մաքուր ոսկուց պատրաստված աշտանակները, որոնցից հինգը դրված էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, և հինգը՝ ձախ կողմում, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները,

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:49
14 Խաչաձեւ Հղումներ  

Նա պատրաստեց տասը ոսկե աշտանակներ՝ ըստ սահմանված օրինակի, և դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ։


Ահավասիկ այն յոթ աստղերի և յոթ ոսկե ճրագակալների խորհուրդը, որ տեսար իմ աջ ձեռքին։ Յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, իսկ յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները»։


մաքուր ոսկե աշտանակներն ու դրանց ճրագները, որոնք ըստ սահմանված օրինակի պետք է վառվեին սրբարանի դիմաց,


Նրանք կվերցնեն կապուտակ մի կերպաս և կծածկեն լույսի աշտանակը, նրա ճրագները, նրա ունելիները, մոխրանոցները և նրա յուղի բոլոր ամանները, որոնցով սպասարկում են։


մաքուր ոսկուց աշտանակն իր ճրագամաններով, այսինքն՝ շարքով դրված ճրագամաններով և իր ամբողջ սպասքով, լույսի ձեթը,


Ե՛վ բաժակները, և՛ բուրվառները, և՛ կոնքերը, և՛ ամանները, և՛ աշտանակները, և՛ խնկամանները, և՛ զոհաբերական կոնքերը վերցրեց թիկնապահապետը, ինչը որ ոսկուց էր՝ որպես ոսկի, ինչը որ արծաթից էր՝ որպես արծաթ։


Սատիմի փայտից մի սեղան կշինես. դրա երկարությունը երկու կանգուն թող լինի, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ