Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ26 Այդ ժամանակ այն կինը, որի տղան էր ողջը, ցավից գալարվեց իր տղայի համար, պատասխանեց թագավորին՝ ասելով. «Ո՜հ, տե՛ր իմ, ողջ երեխային նրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք նրան». մինչդեռ մյուս կինն ասաց. «Թող ո՛չ ինձ լինի, ո՛չ քեզ, կտրե՛ք»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ26 Այն կինը, որի որդին կենդանի էր, ցավից գալարվեց իր որդու համար։ Նա ասաց արքային. «Լսի՛ր ինձ, տե՛ր, կենդանի մանկանը տվե՛ք նրան, միայն թե մի՛ սպանեք մանկանը»։ Մյուս կինն ասաց. «Ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մեջտեղից կիսե՛ք նրան»։ Տես գլուխը |