Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ25 Եվ քեզ համար այնքան զո՛րք հավաքիր, որքան որ կորցրել ես, և ձիեր, որքան ձիեր ես ունեցել, և կառքեր, որքան կառքեր ես ունեցել, և մենք կպատերազմենք նրանց դեմ դաշտում և մենք, անշուշտ, կհաղթենք նրանց». նա լսեց նրանց խոսքը և այդպես էլ արեց։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ25 Քո կորցրած զորքերի փոխարեն զորքեր կտանք, երիվարների փոխարեն՝ երիվարներ, մարտակառքերի փոխարեն՝ մարտակառքեր. նրանց դեմ պատերազմենք հարթ վայրում ու հաղթենք»։ Նա անսաց նրանց խոսքերին և այդպես էլ արեց։ Տես գլուխը |