Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Աքաաբը Հեզաբելին պատմեց այն բոլորը, ինչ արել էր Եղիան, և թե ինչպես էր նա սրով սպանել բոլոր մարգարեներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Աքաաբը իր կնոջը՝ Հեզաբելին, պատմեց այն ամենը, ինչ Եղիան արել էր, և թե ինչպես նա բոլոր մարգարեներին սրակոտոր էր արել։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:1
6 Խաչաձեւ Հղումներ  

Նա դեռ քիչ համարեց, որ գործել էր Նաբատի որդի Հերոբովամի մեղքերը, սիդոնացիների թագավոր Եթբաադի աղջիկ Հեզաբելին էլ կին առավ իր համար և գնաց ու պաշտեց Բահաղին և երկրպագեց նրան։


Եվ Եղիան ասաց նրանց. «Բռնեցե՛ք Բահաղի մարգարեներին, թող ոչ մի մարդ չպրծնի նրանցից». նրանց բռնեցին, և Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղեղատի մոտ ու նրանց սպանեց այնտեղ։


Բայց Աքաաբի նմանը դեռ չէր եղել, որ իրեն ծախած լիներ Տիրոջ առաջ չարիք գործելու համար. նրան դրդել էր իր կին Հեզաբելը։


Եվ թագավորը հրամայեց Հերամելին՝ թագավորի որդուն, և Եզրիելի որդի Սարայիային և Աբդիելի որդի Սեղեմիային, որ բռնեն Բարուքին և Երեմիա մարգարեին, բայց Տերը նրանց թաքցրեց։


կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախուստի մատնեցին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ