Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ նա ասաց կնոջը. «Ի՛նձ տուր տղայիդ». և նրա գրկից վերցրեց տղային, նրան տարավ վերնատուն, որտեղ բնակվում էր ինքը, և նրան պառկեցրեց իր անկողնու վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Եղիան ասաց կնոջը. «Տո՛ւր ինձ քո որդուն»։ Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարավ վերնատուն, որտեղ ինքն էր բնակվում, և նրան պառկեցրեց իր անկողնի վրա։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:19
6 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Եղիսեն մտավ տուն, տղան մեռած պառկած էր իր անկողնու վրա։


Պատահեց, որ այդ օրերին նա հիվանդացավ ու մեռավ. նրան լվացին և վերնատանը դրեցին։


Կինը ելավ վեր, նրան պառկեցրեց Աստծու մարդու անկողնու վրա, դուռը կողպեց վրան ու գնաց։


Ե՛կ մի փոքր վերնասենյակ շինենք տանիքի վրա և նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, որ երբ մեզ մոտ գա, գնա այնտեղ»։


Եվ կինն ասաց Եղիային. «Դու ի՞նչ ունես ինձ հետ, մա՛րդ Աստծո, ինձ մոտ եկար, որ հիշեցնես իմ մեղքերը և մեռցնե՞ս իմ որդուն»։


Եվ աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, մի՞թե պիտի չարիք անես այս որբևայրուն էլ, որի մոտ ես պանդուխտ եմ, և մեռցնես նրա որդուն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ