Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ11 Եվ Տերն ասաց Սողոմոնին. «Որովհետև այսպիսի բան է լինում քեզ մոտ, և դու չպահեցիր իմ ուխտը և քեզ հրամայած իմ կանոնները, ես, անշուշտ, քեզնից պիտի խլեմ թագավորությունը և այն պիտի տամ քո ծառային։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ11 Տերն ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպես վարվեցիր՝ չպահեցիր իմ հրամաններն ու պատվիրանները, որ պատգամել էի քեզ, ես քո ձեռքից անպայման կխլեմ թագավորությունը և այն կտամ քո ծառային։ Տես գլուխը |