Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա փափագում էր և ուզեց, բացի այն ամենից, ինչ Սողոմոն թագավորն էր առատաձեռնությամբ տվել. և նա իր ծառաների հետ վերադարձավ ու գնաց իր երկիրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Սողոմոն արքան Սաբայի թագուհուն տվեց ամեն ինչ, որ նա ուզեց ու խնդրեց, չհաշված այն ամենը, որ Սողոմոն արքան իր կամքով էր նվիրել։ Սաբայի թագուհին և նրա բոլոր ծառաները վերադարձան իրենց երկիրը։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:13
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ թագավորը ալմուգ փայտերից ցանկապատներ շինեց Տիրոջ տան համար ու թագավորի պալատի համար և քնարներ ու տավիղներ՝ երգիչների համար. այդպիսի ալմուգ փայտ այլևս չբերվեց և չի տեսնվել մինչև այսօր։


Մեկ տարվա ընթացքում Սողոմոնի համար եկած ոսկու կշիռը վեց հարյուր վաթսունվեց տաղանդ ոսկի էր,


Երուսաղեմ եկավ շատ մեծ շքախմբով՝ խունկ և խիստ շատ ոսկի ու պատվական քարեր բարձած ուղտերով, և գնաց Սողոմոնի մոտ ու նրա հետ խոսեց իր սրտում եղած բոլոր բաների մասին։


Եվ երբ Սողոմոնը շինեց ու վերջացրեց Տիրոջ տունը և թագավորի պալատը և այն ամենը, ինչ փափագում էր անել Սողոմոնը,


Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա ցանկացավ և ուզեց, բացի այն, որ նա բերել էր թագավորի համար։ Ապա նա վերադարձավ և գնաց իր երկիրը իր ծառաների հետ միասին։


Թող նա քո սրտի ուզածի պես քեզ տա և կատարի քո բոլոր խորհուրդները։


Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։


Այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը. թող քեզ քո ուզածի պես լինի»։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։


Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ