Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:47 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

47 Եվ թագավորի ծառաներն էլ եկան մեր տեր թագավոր Դավթին հարգանք մատուցելու և ասացին. “Քո Աստվածը Սողոմոնի անունը քո անունից առավել մեծացնի և նրա աթոռն առավել բարձրացնի քո աթոռից”։ Եվ թագավորը խոնարհվելով երկրպագեց իր անկողնու մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

47 Արքայի ծառաները մտան, որ շնորհավորեն մեր տեր Դավիթ արքային։ Նրանք ասացին. “Թող Աստված քո Սողոմոն որդու անունը առավել մեծացնի, քան քո անունը, և նրա աթոռն առավել բարձրացնի, քան քո աթոռը”։ Արքան իր անկողնի մեջ գլուխ խոնարհեց՝

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:47
9 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբն ասաց. «Երդվի՛ր ինձ»։ Եվ նա երդում արեց նրան։ Ապա Իսրայելը խոնարհվեց Գավազանի գլխի վրա։


Դավիթն ասաց գաբավոնացիներին. «Ես ի՞նչ անեմ ձեզ, ինչպե՞ս քավություն անեմ, որ դուք օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։


Թովուն իր որդի Հովրամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան Ադրաազարի դեմ պատերազմելու և նրան հաղթելու համար (որովհետև Ադրաազարը պատերազմ էր մղում Թովունի դեմ)։ Հովրամը վերցրել էր արծաթե անոթներ, ոսկե անոթներ և պղնձե անոթներ։


Ինչպես Տերը եղել է իմ տեր թագավորի հետ, թող այդպես լինի Սողոմոնի հետ, թող ավելի վեր բարձրացնի նրա աթոռը իմ տեր թագավոր Դավթի աթոռից»։


Որ երկնքի Աստծուն անուշահոտ զոհեր մատուցեն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։


Առե՛ք ձեր ոչխարներն ու ձեր արջառներն էլ, ինչպես որ ասացիք, գնացե՛ք և ինձ էլ օրհնե՛ք»։


Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը (Սաղ. 118.26). խաղաղությո՜ւն երկնքում, ու փա՜ռք Բարձրյալին»։


Հավատով Հակոբը մեռնելիս Հովսեփի որդիներից ամեն մեկին օրհնեց և իր գավազանի ծայրին հենվելով՝ երկրպագեց Աստծուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ