Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Միգուցե այն երկրում, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն, թե՝ "Տերը չկարողացավ նրանց տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, կամ նրանց ատելով՝ դուրս հանեց նրանց, որպեսզի մեռցնի անապատում"։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Չլինի այնպես, որ այն երկրի բնակիչները, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն. “Քանի որ Տերը չկարողացավ նրանց տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, և քանի որ Տերն ատում էր նրանց, դուրս բերեց նրանց, որպեսզի կոտորի անապատում”։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:28
7 Խաչաձեւ Հղումներ  

“Տերը չկարողացավ տանել նրանց այն երկիրը, որ երդումով խոստացել էր, դրա համար էլ նրանց ոչնչացրեց անապատի մեջ”։


Ինչո՞ւ եգիպտացիները խոսեն և ասեն, թե չար մտադրությամբ դուրս հանեց նրանց, որպեսզի լեռների վրա սպանի և երկրի երեսից բնաջնջի նրանց։ Մեղմացրո՛ւ քո սաստիկ բարկությունը և վերացրո՛ւ այս չարիքը քո ժողովրդի վրայից։


Եվ տրտնջալով ձեր վրանների մեջ՝ ասացիք. “Տերը, մեզ ատելով, մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, որպեսզի մեզ հանձնի ամորհացիների ձեռքը՝ մեզ կորստյան մատնելու համար։


Հիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և ուշադրություն մի՛ դարձրու այս ժողովրդի համառությանը, անօրենությանն ու մեղքին։


Որովհետև քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն մեզ և մեր անունը ամբողջովին կջնջեն երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։


Միայն թե թշնամու բարկությունից վախեցա. Միգուցե նրանց հակառակորդներն ուրախանան, Միգուցե ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը, Այլ մեր բարձրացած ձեռքը”.


Հանուն իմ անվան արեցի, որ այն չպղծվի ազգերի աչքին, որոնց մեջ գտնվում էին, որոնց առաջ ես հայտնվել էի նրանց աչքերին՝ իրենց հանելով Եգիպտոսի երկրից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ