Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 8:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Նա քեզ խոնարհեցրեց և քաղցած պահեց ու կերակրեց մանանայով, որին ո՛չ դու էիր ծանոթ և ո՛չ էլ քո հայրերը, որպեսզի քեզ հասկացնի, թե մարդը ոչ միայն հացով է ապրում, այլ մարդն ապրում է նաև այն ամեն խոսքով, որ դուրս է ելնում Տիրոջ բերանից։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Նա չարչարեց քեզ, սոված պահեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանոթ չէիր, և ծանոթ չէին նաև քո հայրերը, որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով չի ապրում, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 8:3
15 Խաչաձեւ Հղումներ  

Նա պատասխանեց ու ասաց. «Գրված է. "Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում" (Բ Օր. 8.3)»։


Եվ Հիսուսը նրան ասաց. «Գրված է. "Մարդ միայն հացով չի ապրում, այլև Աստծու ամեն խոսքով " (Բ Օր. 8.3)»։


Ու բոլորն էլ նույն հոգևոր կերակուրը կերան։


Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։


Խնդրեցին, և նա լորամարգիներ բերեց ու երկնքի հացով կշտացրեց նրանց։


Երբ ես բարձրացա լեռը, որ առնեմ քարե տախտակները, տախտակներն այն ուխտի, որ Տերն արեց ձեզ հետ, քառասուն օր և քառասուն գիշեր մնացի լեռան վրա. ո՛չ հաց կերա և ո՛չ էլ ջուր խմեցի։


հաց չկերաք և գինի ու օղի չխմեցիք, որպեսզի գիտենաք, թե ես եմ ձեր Տեր Աստվածը։


որովհետև սա դատարկ բան չէ ձեզ համար, այլ ձեր կյանքն է, և սրանով է, որ երկարակյաց կլինեք այն երկրում, որի համար Հորդանան գետով անցնում եք այն ժառանգելու համար»։


Քառասուն տարի ես ձեզ ման ածեցի անապատում. ձեր հագուստները չհնացան ձեզ վրա, և ձեր ոտքերի կոշիկները չմաշվեցին.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ