Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 7:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները և քեզ վրա չի բերի եգիպտացիների այն վատ ցավերը, որոնք գիտես, այլ դրանք կուղարկի քո բոլոր թշնամիների վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները։ Եգիպտացիների բոլոր սոսկալի ցավերը, որոնք դու տեսար և իմացար, Տերը քեզ վրա չի բերի, այլ դրանք կտա քո թշնամիներին և բոլոր քեզ ատողներին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 7:15
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասաց. «Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, և հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև ես եմ Տերը՝ քո բժիշկը»։


Նա քեզ վրա կբերի Եգիպտոսի բոլոր հիվանդությունները, որոնցից դու վախենում ես, և դրանք կկպչեն քեզ։


Տերը քեզ կհարվածի եգիպտական պալարներով, թանչով, քոսով, գոնջությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել դրանցից։


Մոգերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջ ուռուցքների պատճառով, որովհետև ուռուցքներ առաջացան նաև մոգերի և բոլոր եգիպտացիների վրա։


Պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա կօրհնի քո հացն ու ջուրը. ես քո միջից կհեռացնեմ հիվանդությունը։


Քո Տեր Աստվածը այս բոլոր անեծքները կթափի քո թշնամիների, քեզ ատողների և հալածողների վրա։


Քեզ չար բան չի հասնելու, և պատուհաս չի մոտենալու քո բնակարանին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ