Բ ՕՐԵՆՔ 30:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 «Երբ քեզ վրա հասնեն այս բոլոր բաները՝ թե՛ օրհնությունը և թե՛ անեծքը, որ դնում եմ քո առաջ, և դրանք մտաբերես այն բոլոր ազգերի մեջ, ուր քո Տեր Աստվածը քշել է քեզ, Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ1 «Երբ իրականանան իմ այս բոլոր պատգամները կամ օրհնությունները և կամ անեծքները, որ ներկայացրի ձեզ, և հոգուդ մեջ պահես դրանք այն բոլոր ազգերի մեջ, ուր Տերը քեզ ցրելու է, Տես գլուխը |
Եվ ձեզնից նրանք, որ ազատվածներ են, պիտի հիշեն ինձ այն ազգերի մեջ, ուր նրանք գերի տարված կլինեն, թե ինչպես տխրեցի նրանց շնացող սրտի համար, որը դարձել էր ինձանից, ու նրանց աչքերի համար, որոնք շնացան իրենց կուռքերի հետևից։ Եվ նրանք պիտի զզվեն իրենցից այն չարությունների համար, որ գործեցին, իրենց բոլոր պիղծ կուռքերի համար։