Բ ՕՐԵՆՔ 27:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ3 Դրանց վրա կգրես այս օրենքի բոլոր խոսքերը, երբ անցնես Հորդանան գետն ու մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, ինչպես քեզ ասել է քո հայրերի Տեր Աստվածը։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ3 Եվ այդ քարերի վրա կգրեք այս օրենքի բոլոր պատգամները, երբ անցնեք Հորդանանը ու մտնեք այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ, մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում, ինչպես խոստացել է Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու քեզ։ Տես գլուխը |
որովհետև Իսրայելի որդիները քառասուն տարի շրջեցին անապատում, մինչև որ ամբողջ ազգը, այսինքն՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմող մարդիկ ոչնչացան, քանի որ չհնազանդվեցին Տիրոջ խոսքին։ Որովհետև Տերը նրանց երդվեց, որ բնավ ցույց չի տա նրանց այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա մեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։