Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 26:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Երբ երրորդ տարում՝ տասանորդի տարում, քո արդյունքների բոլոր տասանորդները տաս վերջացնես և այն տաս ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն, և նրանք քո քաղաքներում ուտեն ու հագենան,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Երբ երրորդ տարում քո ստացվածի տասանորդն առանձնացնես, երկրորդ մի տասանորդ կտաս ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն, և թող ուտեն քո քաղաքներում և հագենան։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 26:12
11 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև Իսրայելի որդիների տասանորդները, որ ընծայում են Տիրոջը որպես բարձրացնելու ընծա, ես տվեցի ղևտացիներին իբրև ժառանգություն։ Այս պատճառով նրանց ասացի, որ նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ»։


Երկրի ամբողջ տասանորդը՝ հողի բերքից, ծառերի պտուղներից, Տիրոջն է պատկանում։ Դա սուրբ է Տիրոջ համար։


Իր հարևանին անարգողը մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատներին, երանելի է։


Ղևիի որդիներից նրանց, ովքեր քահանայություն են ստանում, համաձայն օրենքի՝ պատվիրված է տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեև նրանք էլ Աբրահամի սերնդից են։


Այդ տոնի ժամանակ կուրախանաք դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին, օտարականը, որբն ու որբևայրին։


Եվ, այսպես ասած, Աբրահամի միջոցով Ղևին ևս, որ տասանորդ էր վերցնում, տասանորդ է տվել,


Բերքի ժամանակ հինգից մեկը պիտի տաք փարավոնին, իսկ չորս մասերը ձերը կլինեն, որպեսզի արտի համար սերմացու, իսկ ձեզ համար, ձեր տանը եղողների ու ձեր երեխաների համար ուտելիք լինի»։


Հովսեփը դա որպես օրենք հաստատեց Եգիպտոսի երկրում, որ մնում է մինչև այսօր. որ հինգից մեկը պատկանի փարավոնին, բացի քրմերի հողից, որ փարավոնինը չեղավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ