Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 22:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 ապա աղջկա հետ պառկող մարդը աղջկա հորը պետք է տա հիսուն սիկղ արծաթ. և քանի որ նա լլկել է աղջկան, պետք է ամուսնանա նրա հետ և իր ամբողջ կյանքի ընթացքում չի կարող արձակել նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկա հորը պետք է տա հիսուն երկդրամյա արծաթ, իսկ աղջիկը պետք է դառնա նրա կինը։ Տղամարդը երբեք չպետք է հանդգնի արձակել նրան։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 22:29
7 Խաչաձեւ Հղումներ  

Բայց եթե նրա տերը հետը լինի, նա թող չհատուցի. եթե դա վարձով է առնված, վարձը որպես հատուցում հաշվվի։


Եթե մեկը խաբի չնշանված աղջկա և պառկի նրա հետ, անպատճառ նրա օժիտը պիտի տա և նրան կին առնի իր համար։


Եթե նրան չհավանես, նրան ազատ կարձակես, բայց նրան փողով բնավ չվաճառես, ոչ էլ կստրկացնես, քանի որ դու լլկել ես նրան։


նրա վրա տուգանք կդնեն հարյուր սիկղ արծաթ և կտան աղջկա հորը, որովհետև նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և իր ամբողջ կյանքի ընթացքում նա չի կարող արձակել նրան։


այն ժամանակ երկուսին էլ դուրս կբերեք այդ քաղաքի դուռը և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան՝ նրա համար, որ չաղաղակեց քաղաքում, իսկ տղամարդուն՝ նրա համար, որ լլկել է իր մերձավորի նշանածին։ Եվ չարությունը կվերացնես քո միջից։


Եթե մի տղամարդ չնշանված մի կույս աղջկա հանդիպի ու բռնություն գործադրելով պառկի նրա հետ, և նրանք բռնվեն,


Ոչ ոք չպետք է ամուսնանա իր հոր կնոջ հետ և չպետք է բանա իր հոր քղանցքը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ