Բ ՕՐԵՆՔ 21:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ13 իր վրայից կհանի գերության զգեստները, կնստի քո տանը և մի ամբողջ ամիս լաց կլինի իր հոր ու մոր համար։ Դրանից հետո կմերձենաս նրան, նրա այրը կլինես, և նա էլ կլինի քո կինը։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ13 կհանես նրա գերության զգեստները, ապա նա թող նստի քո տանը ու մեկ ամիս թող սուգ անի իր հոր ու մոր համար։ Դրանից հետո միայն կմերձենաս նրան, կապրես նրա հետ, և նա քո կինը կլինի։ Տես գլուխը |