Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 20:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Բայց այն ծառերը, որոնք գիտես, թե ուտելու պիտանի պտուղ չեն տալիս, կարող ես փչացնել և կտրել. դրանցով պատնեշ կկառուցես քո դեմ պատերազմող քաղաքի դիմաց, մինչև որ այն նվաճվի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Կտրի՛ր ու կոտորի՛ր այն ծառը, որ պտղատու չէ, այն կտրի՛ր ու կտրատի՛ր և դրանով քո դեմ պատերազմող քաղաքի շուրջը պատնե՛շ կառուցիր, մինչև որ այդ քաղաքը հանձնվի»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 20:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դուք պիտի ջարդեք բոլոր պարսպապատ քաղաքներն ու բոլոր ընտիր քաղաքները և պիտի կտրատեք բոլոր պտղատու ծառերը, խցանեք ջրի բոլոր աղբյուրներն ու քարերով փչացնեք բոլոր ընտիր արտերը»։


Նա Երուսաղեմում մեծ վարպետությամբ պատրաստված մեքենաներ շինեց, որ աշտարակների և պարիսպների անկյունների վրա դրվեն և նետեր ու մեծ-մեծ քարեր արձակեն։ Նրա համբավը մինչև հեռուները գնաց, որովհետև նա զարմանալի կերպով օգնություն գտավ, մինչև որ զորացավ։


Մի փոքր քաղաք և մեջը քիչ մարդ, նրա դեմ մի մեծ թագավոր եկավ և պաշարեց այն ու նրա դեմ մեծամեծ պատնեշներ շինեց։


Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի թագավորի մասին. "Նա չի մտնի այս քաղաքը, Այստեղ նետ չի արձակի, Նրա առաջ դուրս չի գա վահանով Եվ նրա դեմ պատվար չի կանգնեցնի։


Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այս քաղաքի տների մասին և Հուդայի թագավորի տների մասին, որ քանդվել են ամրությունների և սրի դեմ պաշտպանության պատճառով.


Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը. «Նրա ծառերը կտրե՛ք և պաշարման պատվա՛ր կառուցեք Երուսաղեմի դեմ. սա է այն քաղաքը, որ պիտի պատժվի, նրա ներսում ամենուր հարստահարություն է։


Եվ պատերազմում փարավոնն իր մեծաթիվ զորքով և շատ բազմությամբ ոչինչ չի անելու, երբ պատվար կառուցվի, և պաշարման հողապատնեշ կազմվի շատ մարդկանց ոչնչացնելու համար։


Մենք ո՞ւր բարձրանանք. մեր եղբայրները թուլացրին մեր սրտերը՝ ասելով. "Այդ ժողովուրդը մեզանից մեծ և բարձրահասակ ազգ է, քաղաքները մեծ են, և նրանց պարիսպները հասնում են մինչև երկինք. այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին"”։


Երբ մի քաղաք երկար ժամանակ պաշարես՝ նրա դեմ պատերազմելու, այն գրավելու համար, դրա ծառերը կացնահարելով չփչացնես, որովհետև դրանցից պիտի ուտես. ուրեմն չկտրես դրանք. որովհետև դաշտում գտնվող ծառը մի՞թե մարդ է, որ քո կողմից պաշարման մեջ լինի։


«Եթե քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված երկրում դաշտի մեջ ընկած մի սպանված գտնվի, և չիմացվի, թե ո՛վ է սպանել նրան,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ