Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 2:37 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Միայն թե չմոտեցար Ամմոնի որդիների երկրին, Հաբոկ վտակի երկայնքին և լեռնային քաղաքներին ու այն բոլոր վայրերին, որ մեր Տեր Աստվածը արգելել էր մեզ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Սակայն Ամովնի որդիների երկրին չմոտեցանք, ինչպես նաև Հաբոկի ձորի բնակավայրերին ու լեռնային բոլոր քաղաքներին, ինչպես որ պատվիրել էր մեզ Տերը՝ մեր Աստվածը»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 2:37
9 Խաչաձեւ Հղումներ  

Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի Գաղաադից մինչև Առնոնի ձորը, որի միջով անցնում է սահմանը, մինչև Հաբոկի ձորը, որ Ամմոնի որդիների սահմանն է.


Իսրայելացիները սրակոտոր արեցին նրանց և տիրեցին նրա երկրին Առնոնից մինչև Հաբոկ, մինչև Ամմոնի որդիների երկիրը, որովհետև ամմոնացիների սահմանն ամուր էր։


Եվ այն գիշերը վեր կացավ, առավ իր երկու կանանց, իր երկու աղախիններին, իր տասնմեկ որդիներին և անցավ Հաբոկի ծանծաղուտով։


և մոտենում ես Ամմոնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն մի՛ արա, մի՛ կռվիր նրանց հետ, որովհետև Ամմոնի որդիների երկրից քեզ ժառանգություն չեմ տալու, որովհետև այն տվել եմ Ղովտի որդիներին իբրև ժառանգություն։


Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորը, որը Առնոնի ձորի եզերքում գտնվող Արոերից և ձորի մեջտեղից սկսած տիրում էր Գաղաադի կեսին մինչև ամմոնացիների սահմանում գտնվող Հաբոկի ձորը,


Եվ նրան ասաց. «Հեփթայեն այսպես է ասում. “Իսրայելը չի վերցրել Մովաբի երկիրը և Ամմոնի որդիների երկիրը,


Տերն ինձ ասաց. “Մովաբացիների հետ թշնամություն չանես և նրանց դեմ չպատերազմես, որովհետև նրանց երկրից քեզ ժառանգություն չեմ տալու, քանի որ Արը Ղովտի որդիներին եմ տվել իբրև ժառանգություն։


նրանց հետ չկռվեք, որովհետև ես նրանց երկրից ձեզ մի ոտնաչափ անգամ տեղ չեմ տալու, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև ժառանգություն։


Եվ ժառանգեցին ամորհացիների բոլոր սահմանները՝ Առնոնից մինչև Հաբոկ և անապատից մինչև Հորդանան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ