Բարձրացան հարավային կողմից և եկան Քեբրոն. այնտեղ էին ապրում Ենակի որդիները՝ Աքիմանը, Սեսին և Թոլմին։ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից յոթ տարի առաջ էր կառուցվել։
Սեիրում նախ քոռեցիներն էին բնակվում, բայց Եսավի որդիները նրանց քշեցին, կոտորեցին իրենց առաջ և բնակվեցին նրանց երկրում, ինչպես իսրայելացիներն արեցին իրենց ժառանգած երկրում, որ Տերը տվեց նրանց)։
Կադես-Բառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակում պատերազմող մարդկանց ամբողջ սերունդը վերջացավ, ինչպես որ Տերը երդվել էր նրանց։
Այնտեղից էլ մեկնելով՝ բանակատեղի դրեցին Առնոն գետի մյուս կողմում, որը հոսում է անապատում՝ ամորհացիների սահմանից դուրս. որովհետև Առնոնը մովաբացիների սահմանն է, մովաբացիների և ամորհացիների միջև։