Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 14:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Իսկ որոճացող կամ կճղակը ճեղքված անասուններից մի՛ կերեք հետևյալները՝ ուղտը, նապաստակը և ճագարը, որովհետև դրանք թեև որոճում են, բայց դրանց կճղակը ճեղքված չէ. դրանք ձեզ համար անմաքուր են։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Մի՛ կերեք այն կենդանիները, որոնք թեև որոճում են, բայց թաթը ճեղքված կամ կճղակաբաշխ չեն։ Ուղտը, նապաստակն ու ճագարը թեև որոճում են, բայց կճղակաբաշխ չեն. դրանք ձեզ համար թող անմաքուր լինեն։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 14:7
10 Խաչաձեւ Հղումներ  

Կուտեք բոլոր կճղակավոր, կճղակը ճեղքված և որոճացող անասունները։


ճագարը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է.


նապաստակը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է.


Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։


Կուտեք այն բոլոր անասունները, որոնք կճղակաբաշխ են, այսինքն՝ կճղակը երկու մասի ճեղքված, և որոճացող։


Խոզը, որ թեև ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է. դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք։


Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր։


Խոստովանում են, թե Աստծուն ճանաչում են, բայց իրենց գործերով ուրանում են նրան։ Պիղծ են ու անհնազանդ և ամեն բարի գործի համար անպիտան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ