Բ ՕՐԵՆՔ 12:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ30 զգո՛ւյշ եղիր, չլինի թե նրանց հետևելով՝ որոգայթի մեջ ընկնես նրանց բնաջնջելուց հետո։ Չլինի թե նրանց աստվածների մասին հարցուփորձ անես՝ ասելով. “Այս ազգերն ինչպե՞ս էին պաշտում իրենց աստվածներին, որ նույնն էլ ես անեմ”։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ30 ապա զգո՛ւյշ եղիր, որ քո առջև նրանց կոտորվելուց հետո չգնաս նրանց հետքերով, չգայթակղվես, որ նրանք պաշտում են կուռքերին, ու չասես. “Այս ազգերը ինչ արել են իրենց կուռքերին, նույնն էլ ես անեմ Տիրոջը”։ Տես գլուխը |
Ես նրանց տարել էի այն երկիրը, որի համար ես երդվել էի, որպեսզի նրանց տամ այն, իսկ նրանք, ամեն բարձր բլուր տեսնելով և ամեն տերևախիտ ծառ տեսնելով, այնտեղ իրենց զոհերը մատուցեցին և իմ բարկությունը գրգռող իրենց մատաղներն այնտեղ տարան, իրենց անուշահոտ խունկն այնտեղ մատուցեցին և այնտեղ թափեցին իրենց թափելու նվերները"։