Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 12:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Իսկ երբ սիրտդ ցանկանա, կարող ես անասուններ մորթել և միս ուտել քո բոլոր դռներին ըստ այն օրհնության, որ տալիս է քեզ քո Տեր Աստվածը։ Դրանից կարող են ուտել մաքուր և անմաքուր մարդիկ, ինչպես ուտում են այծյամ և եղջերու։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Իսկ եթե ցանկանաս մի կենդանի մորթել նրա միսը ուտելու համար, որը տվել է քեզ Տերը՝ քո Աստվածը, իր օրհնությամբ կարող ես ուտել այն բոլոր քաղաքներում։ Թե՛ մաքուրը, թե՛ անմաքուրը կարող են ուտել այն, ինչպես ուտում են այծյամն ու եղջերուն։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 12:15
6 Խաչաձեւ Հղումներ  

եղջերուն, այծյամը, վիթը, իշայծյամը, այծքաղը, վայրի այծը և ընձուղտը։


Եվ այդ փողով կգնես այն ամենը, ինչ սիրտդ կկամենա՝ արջառներ կամ ոչխարներ, գինի կամ ոգելից խմիչք, ամեն ինչ, որ սիրտդ կուզի. այնտեղ՝ քո Տեր Աստծու առջև, կուտես և կուրախանաս դու և քո ընտանիքը։


այլ քո ողջակեզները կմատուցես այնտեղ, ուր Տերը կընտրի քո ցեղերից մեկի մեջ. այնտե՛ղ կկատարես ամեն ինչ, որ ես պատվիրում եմ քեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ