Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 11:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ուրեմն պահե՛ք այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որպեսզի զորանաք և մտնեք ու տիրանաք այն երկրին, ուր գնում եք այն նվաճելու համար,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 «Ուրեմն պահե՛ք նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, որպեսզի ապրեք, բազմանաք, մտնեք ու ժառանգեք այն երկիրը, դեպի ուր անցնում եք Հորդանան գետով՝ ժառանգելու այն,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 11:8
19 Խաչաձեւ Հղումներ  

Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։


Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։


որպեսզի ըստ իր հարուստ փառքի զորություն տա ձեզ՝ իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու,


Նա Նավեի որդի Հեսուին պատվիրեց և ասաց. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու պիտի տանես Իսրայելի որդիներին այն երկիրը, որի համար երդում եմ արել նրանց. և ես քեզ հետ կլինեմ»։


Այն օրը, երբ կանչեցի քեզ, պատասխանեցիր ինձ. դու ինձ զորությամբ ուժեղացնում ես իմ անձի մեջ։


նրա փառքի զորությամբ ամբողջովին զորացած՝ ամեն համբերություն և համառություն կցուցաբերեք հալածանքների հանդեպ ուրախությամբ,


Եվ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ սիրելի մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր»։ Եվ երբ նա խոսեց ինձ հետ, ես զորացա և ասացի. «Թող տերս խոսի, որովհետև ինձ զորացրել ես»։


Քանի որ դու ուրախությամբ և հոժար սրտով չծառայեցիր քո Տեր Աստծուն ամեն բանի առատության համար,


բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։


Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։


Սակայն ձեր աչքերը տեսել են Տիրոջ արած բոլոր մեծամեծ գործերը։


Այդ ժամանակ Տերն ինձ պատվիրեց, որ կանոններ ու հրամաններ սովորեցնեմ ձեզ, որպեսզի դուք դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք այն ժառանգելու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ