Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 1:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Հետո մեկնեցինք Քորեբից և ամբողջությամբ անցանք ձեր տեսած այդ մեծ և ահավոր անապատը ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպես մեր Տեր Աստվածը պատվիրել էր մեզ, և եկանք մինչև Կադես-Բառնեա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 «Եվ Քորեբից մեկնելով անցանք այն մեծ և ահավոր անապատով, որ տեսաք՝ գնալով դեպի ամորհացիների լեռը, ինչպես որ մեզ պատվիրել էր Տերը՝ մեր Աստվածը, և եկանք մինչև Կադեսբառնեա։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 1:19
13 Խաչաձեւ Հղումներ  

(Քորեբից մինչև Կադես-Բառնեա տասնմեկ օրվա ճանապարհ է Սեիր լեռան ճանապարհով)։


Եվ չասացին. "Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց Եգիպտոսի երկրից, որ մեզ առաջնորդեց անապատում, ամայության և փոսերի երկրում՝ չորության և մահվան ստվերի երկրում, այնպիսի մի երկրում, որով ոչ ոք չէր անցնում, և որտեղ մարդ չէր բնակվում"։


քեզ առաջնորդեց այդ մեծ և ահարկու, խայթող օձերով ու կարիճներով լեցուն, չոր ու անջուր անապատի միջով և քեզ համար ապառաժ քարից ջուր բխեցրեց,


Նրան գտավ ամայի մի երկրում, Վայրի, ոռնացող անապատում. Շրջապատեց նրան, խրատեց նրան, Նրան պահպանեց իր աչքի բիբի պես։


Նրանք քառասուն օր այդ երկիրը հետախուզելուց հետո վերադարձան։


Եվ Իսրայելի որդիները, իրենց երթի կարգի համաձայն, մեկնեցին Սինայի անապատից։ Ամպը կանգ առավ Փառանի անապատում։


Ձեր հայրերն էլ այդպես արեցին, երբ Կադես Բառնեայից նրանց ուղարկեցի, որպեսզի հետախուզեն երկիրը։


Շրջվե՛ք ու մեկնե՛ք. գնացե՛ք դեպի ամորհացիների լեռնային շրջանը, նրա բոլոր բնակիչների մոտ, դեպի հարթավայրը, լեռներն ու հովիտները, հարավային կողմը, ծովեզերքը, քանանացիների երկիրը և Լիբանան, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը։


Ես ձեզ ասացի. “Դուք եկաք ամորհացիների լեռը, որ մեր Տեր Աստվածը տալիս է մեզ։


որովհետև քո Տեր Աստվածը օրհնել է քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Նա գիտե քո երթը այս մեծ անապատում։ Ահա քառասուն տարի է, ինչ քո Տեր Աստվածը քեզ հետ է, և դու ոչ մի բանի պակասություն չես զգացել"”։


Դանի ցեղից՝ Գամաղիի որդի Ամիել,


և կասեն այս երկրի բնակիչներին։ Նրանք լսել են, որ դու, ո՛վ Տեր, այս ժողովրդի մեջ ես, որ դու, ո՛վ Տեր, դեմ առ դեմ երևում ես, որ քո ամպը կանգնած է նրանց վրա, և որ ցերեկը ամպի սյունով, իսկ գիշերը կրակի սյունով գնում ես նրանց առջևից։


Հեսուն նրանց հարվածեց Կադես-Բառնեայից մինչև Գազա և հարվածեց Գոսոմի ամբողջ երկրին մինչև Գաբավոն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ