Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Նաև երեք հարյուր ասպար՝ կռածո ոսկուց՝ յուրաքանչյուր ասպարի համար գործածելով երեք հարյուր սիկղ ոսկի։ Թագավորը դրանք դրեց Լիբանանի անտառի տան մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Ոսկուց պատրաստեց նաև երեք հարյուր կռածո նիզակ՝ յուրաքանչյուր նիզակի համար օգտագործելով երեք հարյուր դահեկան։ Արքան դրանք դրեց Լիբանանի անտառ կոչված տան մեջ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:16
5 Խաչաձեւ Հղումներ  

Վերցրեց Տիրոջ տան գանձերը և թագավորի տան գանձերը, բոլորը վերցրեց, վերցրեց նաև բոլոր ոսկե վահանները, որ շինել էր Սողոմոնը։


Շինեց նաև «Լիբանանի անտառի տունը». երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն, շինված էր չորս շարք սյուների վրա, որոնց վրա կային եղևնափայտե գերաններ։


Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա և առավ Տիրոջ տան գանձերն ու թագավորի տան գանձերը. առավ ամեն ինչ։ Նա առավ նաև Սողոմոնի պատրաստած ոսկե ասպարները։


Սողոմոն թագավորը երկու հարյուր վահան պատրաստեց կռածո ոսկուց. յուրաքանչյուր վահանի համար գործածվեց վեց հարյուր սիկղ կռածո ոսկի։


Թագավորը փղոսկրյա մի մեծ գահ պատրաստեց և այն պատեց մաքուր ոսկով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ