Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Սողոմոն թագավորն ու Իսրայելի հավաքված ամբողջ ժողովուրդը, որոնք հավաքվել էին նրա մոտ, անթիվ-անհամար ոչխարներ ու եզներ էին զոհում տապանակի առջև։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Սողոմոն արքան, բոլոր իսրայելացիները, աստվածավախ և տապանակի առջև հավաքված մարդիկ զվարակներ ու ոչխարներ մորթեցին, որոնց թիվն անհնար էր հաշվել շատության պատճառով։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:6
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ Տիրոջ տապանակը վեր տանողները վեց քայլ առաջ գնացին, նա արջառ ու պարարտ զվարակ զոհեց։


Եվ Սողոմոն թագավորն ու Իսրայելի ամբողջ ժողովուրդը, որ հավաքվել էր նրա մոտ, տապանակի առջևից գնում էին նրա հետ և անթիվ ու անհամար ոչխարներ ու արջառներ էին զոհաբերում։


Հաջորդ օրը Տիրոջը մատուցեցին զոհեր ու ողջակեզներ՝ հազար զվարակ, հազար խոյ և հազար գառ՝ դրանց հեղելու նվերներով, և բազմաթիվ զոհեր ամբողջ Իսրայելի համար։


Նրանք տարան տապանակը, ժողովի վրանն ու վրանում եղած բոլոր սուրբ անոթները։ Քահանաներն ու ղևտացիները տարան դրանք։


Քահանաները Տիրոջ ուխտի տապանակը բերեցին դրեցին իր տեղը՝ տան սրբարանում, սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ