Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 պատրույգի կտրիչները, տաշտերը, տուփերը և բուրվառները՝ մաքուր ոսկուց, նաև տան դռները՝ սրբությունների սրբության ներսի դռան փեղկերն ու տաճարի տան դռները, բոլորը ոսկուց էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 տաշտերը, խնկամաններն ու բուրվառները, որոնք նույնպես մաքուր ոսկուց էին։ Ոսկուց պատրաստեց նաև Սրբություն սրբոց տանող ներսի դուռն ու տաճարի գլխավոր սրահի դռները։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:22
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ամանները, թիակները, բազմակալները, կոնքերը, խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտոն էր կատարվում, վերցրին։


Եվ վերցրին թաղարները, թիակներն ու պատրույգի մկրատները, խնկի տուփերը և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտամունք էին կատարում։


Միայն թե Տիրոջ տուն եկած փողից Տիրոջ տան համար չշինվեցին արծաթե բաժակներ, պատրույգի մկրատներ, տաշտեր, փողեր և ամեն տեսակ ոսկե անոթներ ու արծաթե անոթներ,


Եվ մաքուր ոսկուց էին գավաթները, պատրույգի մկրատները, կոնքերը, խնկամաններն ու բուրվառները և ներքին տան, այսինքն՝ սրբությունների սրբության, տան, այսինքն՝ տաճարի դռների ոսկե ծխնիները։


Դրա յոթ կանթեղները, ունելիներն ու մոխրակալները պատրաստեց մաքուր ոսկուց։


Դրա ունելիներն ու դրա մոխրաթիերը պիտի լինեն մաքուր ոսկուց։


Զոհասեղանի մոխիրը հավաքելու համար կպատրաստես նրա մոխրաթիերը, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղները և կրակարանները։ Նրա ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։


նաև ծաղիկները, ճրագները, ունելիները, որոնք ոսկուց, շատ մաքուր ոսկուց էին,


Երբ ավարտվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոնն արեց Տիրոջ տան համար, Սողոմոնը բերեց իր հայր Դավթի նվերները՝ արծաթը, ոսկին ու բոլոր անոթներտ, դրեց Աստծու տան գանձարանում։


Եվ փորագրեց քերովբեներով, արմավենիներով ու բացված ծաղիկներով և դրանք պատեց ոսկով։


Դռները երկփեղկ էին՝ երկու ծալվող փեղկերով, երկու փեղկեր՝ մեկ դռանը, և երկու փեղկեր՝ մյուսին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ