Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ23 «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. “Երկնքի Տեր Աստվածն ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները, և նա ինձ պատվիրել է իր համար մի տուն կառուցել Երուսաղեմում, որ Հուդայի երկրում է։ Ձեզնից ով որ նրա ժողովրդից է, նրա Տեր Աստվածն իր հետ լինի, և թող գնա”»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ23 «Այսպես է ասում Պարսից Կյուրոս արքան. “Տերը՝ երկնքի Աստվածը, ինձ է տվել աշխարհի բոլոր թագավորությունները։ Նա ինձ պատվիրել է Հուդայի երկրում՝ Երուսաղեմում, իր համար տուն կառուցել։ Ձեզնից ով նրա ժողովրդին է պատկանում, թող ելնի գնա, և թող Տերը՝ իր Աստվածը, նրա հետ լինի”»։ Տես գլուխը |
Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։