Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ22 Պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա իր ամբողջ թագավորության մեջ մունետիկ կանչել տվեց, նաև գրավոր հրովարտակ հրապարակեց՝ ասելով. Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ22 Պարսից արքա Կյուրոսի թագավորության առաջին տարում՝ Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքի կատարվելուց հետո, Տերը զարթնեցրեց Պարսից Կյուրոս արքայի հոգին, և նա պատվիրեց իր ամբողջ թագավորության մեջ գրավոր հրովարտակ ծանուցել՝ ասելով. Տես գլուխը |
Հիմա իմ տեր թագավորը թող լսի իր ծառայի խոսքերը. եթե Տերն է քեզ ոտքի հանել իմ դեմ, թող նա մի զոհ ընդունի, իսկ եթե մարդկանց որդիներն են դրդել, թող նրանք անիծյալ լինեն Տիրոջ առջև, որովհետև նրանք ինձ այսօր դուրս են արել, որպեսզի ես բաժին չունենամ Տիրոջ ժառանգությունից, և ինձ ասացին. “Գնա՛, ծառայի՛ր օտար աստվածների”։