Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Քեղկիան և թագավորի մարդիկ գնացին Ասրայի որդի Թեկուայի որդի Սեղղում հանդերձապահի կնոջ՝ Օղդա մարգարեուհու մոտ, որը բնակվում էր Երուսաղեմի Երկրորդ թաղամասում, և նրա հետ այնպես խոսեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Քեղկիան և նրանք, որոնց արքան ուղարկել էր, գնացին Օղդան մարգարեուհու՝ Եսերի որդի Թակուաթի որդի Սելեմի կնոջ մոտ, որը պահում էր պատվիրանները [𝕸 և Ο΄ հանդերձները]։ Նա ապրում էր Երուսաղեմի Մասենա թաղամասում։ Նրան պատմեցին այդ խոսքերը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:22
9 Խաչաձեւ Հղումներ  

Ահարոնի քույր Մարիամ մարգարեուհին իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք թմբուկներով ու պարերով դուրս եկան նրա ետևից։


Նա չորս կույս աղջիկներ ուներ, որոնք մարգարեություն էին անում։


Այնտեղ էր նաև մարգարեուհի Աննան՝ Փանուելի աղջիկը, Ասերի ցեղից։ Նա ինքը բավական տարիքն առած էր և իր կուսության ժամանակից յոթ տարի էր ապրել ամուսնու հետ։


Քեղկիա քահանան, Աքիկամն ու Աքոբորը, Սափանն ու Ասայիան գնացին Արասի որդի Թեկվայի որդու՝ Սեղղում հանդերձապետի կնոջ՝ Ողդա մարգարեուհու մոտ, որ բնակվում էր Երուսաղեմում՝ Մասենայի մեջ, և խոսեցին նրա հետ։


Այդ ժամանակ Իսրայելում դատավորություն էր անում Դեբորա մարգարեուհին՝ Ղաբիդոթի կինը։


«Գնացե՛ք, հարցրե՛ք Տիրոջը ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացածների համար այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեծ է Տիրոջ՝ մեզ վրա թափված բարկությունը, քանի որ մեր հայրերը չպահեցին Տիրոջ խոսքը և չկատարեցին այն ամենը, որ գրված է այս գրքում»։


Նա ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ասացե՛ք այն մարդուն, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել.


«Այդ օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն պիտի լինի Ձկների դարպասից, ողբ՝ Մասենայից, և մեծ փլուզում՝ բլուրներից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ