Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ19 Իսկ Ահարոնի որդիների՝ քահանաների համար, որոնք բնակվում էին իրենց քաղաքների արվարձանների շրջակա գյուղերում, ամեն մի քաղաքում անվանապես մարդիկ էին նշանակված, որպեսզի բաժիններ տային արական սեռի քահանաներին և ղևտացիների ազգահամարում գրվածներին։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ19 Քաղաքի շուրջը բնակվող Ահարոնի որդիների՝ քահանաների համար յուրաքանչյուր քաղաքում անվանապես մարդիկ նշանակվեցին, որպեսզի բաժին տան քահանաների բոլոր արուներին ու ղևտացիների ցուցակի մեջ արձանագրված բոլոր մարդկանց։ Տես գլուխը |
Եվ այն մարդիկ, որոնց անունները հիշատակվեցին, վեր կացան, վերցրին գերիներին, նրանց մեջ եղած բոլոր մերկերին հագցրին ձեռք բերված ավարից, զգեստներ և կոշիկներ տվեցին նրանց, կերակրեցին, խմեցրին, յուղով օծեցին և նրանց բոլոր տկարներին նստեցրին էշերի վրա ու տարան Երիքով՝ արմավենիների քաղաքը, իրենց եղբայրների մոտ. հետո վերադարձան Սամարիա։