Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Ազարիա քահանայապետը և բոլոր քահանաները դարձան նրա կողմը, և ահա նրա ճակատը բորոտությամբ էր պատած, և նրան շուտով դուրս հանեցին այնտեղից։ Ինքն էլ հենց շտապում էր դուրս գալ, որովհետև Տերը հարվածել էր նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Առաջին քահանան և մյուս քահանաները նրա կողմը դարձան և տեսան, որ նրա ճակատը բորոտությամբ է պատված, ուստի նրան անմիջապես դուրս հանեցին։ Ինքն էլ փութաց դուրս գալ, քանի որ Տերը պատժել էր նրան։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:20
8 Խաչաձեւ Հղումներ  

Ոզիան բարկացավ, և նրա ձեռքին էր բուրվառը, որ խունկ ծխի։ Քահանաների վրա բարկանալիս բորոտություն երևաց նրա ճակատին, քահանաների առջև, Տիրոջ տանը, խունկ ծխելու սեղանի մոտ։


Ոզիա թագավորը բորոտ մնաց մինչև իր մահվան օրը։ Նա իբրև բորոտ բնակվում էր առանձին մի տան մեջ, որովհետև արգելված էր Տիրոջ տուն մտնել։ Իսկ նրա որդի Հովաթամը, որ թագավորի տան գլխավորն էր դարձել, կառավարում էր երկրի ժողովրդին։


որդին Աբիսուայի՝ որդին Փենեհեսի՝ որդին Եղիազարի՝ որդին քահանայապետ Ահարոնի,


Մուրթքեն վերադարձավ թագավորի դուռը, իսկ Համանն իր տուն շտապեց տրտում և գլխիկոր։


Քահանան պետք է զննի, և եթե մաշկի վրա սպիտակ պալար կա, ու սպիտակի է փոխվել մազը, և պալարի մեջ էլ առողջ մսի կտոր կա,


«Երբ դուք մտնեք Քանանի երկիրը, որը ես ձեզ տալիս եմ իբրև ստացվածք, և ես ձեր ստացվածքը հանդիսացող երկրի մի տան մեջ բորոտությունով հարվածելու լինեմ,


Տերը քեզ կհարվածի հյուծախտով, հրատագնապ տենդով, ջերմով և այրող տաքությամբ, երաշտով, խորշակահարությամբ և բույսերի դալկությամբ, որոնք կհալածեն քեզ, մինչև որ կորչես։


Տերը քո ծնկներն ու սրունքները, ոտքերիդ թաթերից մինչև գլխիդ գագաթը կհարվածի չարորակ պալարներով, որ չկարողանաս բուժվել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ