Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ15 Նա Երուսաղեմում մեծ վարպետությամբ պատրաստված մեքենաներ շինեց, որ աշտարակների և պարիսպների անկյունների վրա դրվեն և նետեր ու մեծ-մեծ քարեր արձակեն։ Նրա համբավը մինչև հեռուները գնաց, որովհետև նա զարմանալի կերպով օգնություն գտավ, մինչև որ զորացավ։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ15 Երուսաղեմում նա մեծ վարպետությամբ սարքված մեքենաներ պատրաստել տվեց, որպեսզի պարիսպների ու անկյունների վրա դրվելով՝ նետեր ու հսկա քարեր արձակեն։ Նրա ռազմական պատրաստության մասին լսեցին հեռավոր տեղերում, որովհետև նա սքանչելիորեն օգնություն գտավ, մինչև որ հզորացավ։ Տես գլուխը |
Նա Դանի դուստրերից մի կնոջ որդին է, և նրա հայրը մի տյուրացի է, որ գիտեր գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով, քարերով, փայտերով և ծիրանագույն, կապուտակ, կարմիր գործվածքներով ու բեհեզով, ամեն տեսակ քանդակներ անել, քո վարպետների և քո հայր Դավթի՝ իմ տիրոջ վարպետների հետ մշակել ամեն ծրագիր, որ կհանձնարարվի իրեն։