Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Բայց Ամասիան չլսեց նրան, որովհետև Աստծուց էր, որ նրանք մատնվեն թշնամու ձեռքը, քանի որ պաշտել էին եդովմացիների աստվածներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Ամասիան չլսեց նրան, որովհետև Տերը որոշել էր նրան մատնել Հովասի ձեռքն այն բանի համար, որ հարել էր եդովմացիների աստվածներին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև այդպես էր արված Տիրոջ կողմից, որպեսզի հաստատի իր այն խոսքը, որ Տերն ասել էր սիլոնացի Աքիայի միջոցով Նաբատի որդի Հերոբովամին։


Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Աստծու կողմից այդպես էր դարձված, որպեսզի Տերը հաստատի իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին։


Աստծուց էր, որ Օքոզիան իր կործանման համար գնար Հովրամի մոտ, որովհետև երբ նա եկավ, Հովրամի հետ ընդառաջ գնաց Նամեսսիի որդի Հեուին, որին Տերը օծել էր Աքաաբի տունը բնաջնջելու համար։


Երբ նա նրան այս բանն էր ասում, թագավորը նրան ասաց. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական են դրել. լռի՛ր, որ քեզ չսպանեն»։ Մարգարեն լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Աստված որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չլսեցիր իմ խրատը»։


Դու ասում ես. “Ահա ես հաղթեցի եդովմացիներին”, և քո սիրտը ուռել է հպարտությունից։ Հիմա նստի՛ր տանդ, ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ ընկնես դու, և Հուդան էլ՝ քեզ հետ»։


Իսրայելի Հովաս թագավորը ելավ գնաց, և նրանք՝ ինքը և Հուդայի Ամասիա թագավորը, դեմ առ դեմ ելան Բեթսամյուսում, որը Հուդայում է գտնվում։


և գլորման քար, գայթակղության վեմ, որով գայթակղվում են՝ խոսքին չհավատալով, որի համար սահմանված էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ