Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ հիմա այն ցորենը, գարին, յուղն ու գինին, որոնց մասին խոսել է իմ տերը, թող ուղարկի իր ծառաներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Արդ, ցորենը, գարին, ձեթն ու գինին, որ հիշատակել է իմ Տերը, թող ուղարկի իր ծառաներին,

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:15
7 Խաչաձեւ Հղումներ  

Փայտ կտրող քո այդ գործավորներին, քո ծառաներին կտամ քսան հազար քոռ ծեծած ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար մար գինի և քսան հազար մար ձեթ»։


Եվ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն՝ նրա տան պարենի համար և քսան քոռ զտված ձիթայուղ. այսպես ամեն տարի Սողոմոնը պաշար էր տալիս Քիրամին։


Իսկ մենք Լիբանանից կկտրենք քեզ պետք եղած բոլոր փայտերը և ծովի վրայով դրանք լաստերով կբերենք Հոպպե՝ քեզ մոտ, իսկ դու դրանք կբարձրացնես Երուսաղեմ»։


Մեարկոն և Ռակկոն՝ Հոպպեի դիմացի սահմանի հետ։


Եվ փող տվեցին քարհատներին ու հյուսներին, ուտելիք, խմելիք և յուղ՝ սիդոնացիներին և տյուրացիներին, որ Լիբանանից ծովով եղևնու փայտ բերեն Հոպպե, ինչպես որ նրանց արտոնել էր պարսից Կյուրոս թագավորը։


Լիբանանի փառքը քեզ է գալու՝ մայրին, սոսին և տոսախը միասին՝ իմ սրբարանի տեղը զարդարելու համար. և ես իմ ոտքերի տեղը կփառավորեմ։


Բայց Հովնանը վեր կացավ, որ Տիրոջ երեսից Թարսիս փախչի։ Եվ իջավ Հոպպե, մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, և նրա վարձը տվեց ու նրա մեջ մտավ, որպեսզի Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս գնար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ