Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Նա Դանի դուստրերից մի կնոջ որդին է, և նրա հայրը մի տյուրացի է, որ գիտեր գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով, քարերով, փայտերով և ծիրանագույն, կապուտակ, կարմիր գործվածքներով ու բեհեզով, ամեն տեսակ քանդակներ անել, քո վարպետների և քո հայր Դավթի՝ իմ տիրոջ վարպետների հետ մշակել ամեն ծրագիր, որ կհանձնարարվի իրեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 որի մայրը Դանի դուստրերից է, իսկ նրա հայրը տյուրոսցի է։ Նա գիտի մշակել ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, քարերն ու փայտերը, հյուսել ծիրանի ու կապուտակ, բեհեզ ու կարմիր կտորներ և քանդակներ անել։ Նա, աշխատելով քո վարպետների ու քո հոր՝ իմ Տեր Դավթի վարպետների հետ, կկարողանա անել այն բոլոր գործերը, որ կհանձնարարես իրեն։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:14
4 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, քեզ մոտ եմ ուղարկում ճարտար և խելացի մի մարդու՝ Քիրամ-Աբիին։


Արդ, ինձ համար մի ճարտար մա՛րդ ուղարկիր, որ կարողանա գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով և ծիրանագույն, կարմիր, կապուտակ գործվածքներով, որ իմանա քանդակներ անել այն վարպետների հետ, որոնք ինձ մոտ են՝ Հուդայի երկրում և Երուսաղեմում, որոնց իմ հայրը՝ Դավիթն է պատրաստել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ