Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ9 Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Այսպես կանեք Տիրոջ երկյուղով, հավատարմությամբ և ուղիղ սրտով։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ9 Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Տիրոջ երկյուղով, ճշմարտությամբ ու կատարյալ սրտով այսպես կվարվեք. Տես գլուխը |
Ամեն մի դատ, որ գա ձեզ մոտ ձեր եղբայրներից, որոնք բնակվում են իրենց քաղաքներում, թե՛ արյունահեղության, թե՛ օրենքի, թե՛ պատվիրանի, թե՛ կանոնների և թե՛ իրավունքի համար լինի, զգուշացրե՛ք նրանց, որ Տիրոջ դեմ հանցանք չգործեն, որպեսզի նրա բարկությունը չիջնի ձեզ վրա և ձեր եղբայրների վրա։ Այսպե՛ս արեք և հանցավոր չեք լինի։