Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ Միքիան ասաց. «Ուրեմն լսեցե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը՝ նստած իր գահի վրա և երկնքի բոլոր զորքերը կանգնած նրա աջ և ձախ կողմերին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Իսկ Միքիան ասաց. «Այդպես չէ։ Լսե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը, որ նստած էր իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը կանգնած էին նրա աջ ու ձախ կողմերում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:18
17 Խաչաձեւ Հղումներ  

Մինչ նայում էի, գահեր տեղադրվեցին, և Հինավուրցը բազմեց։ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, իսկ նրա գլխի մազը՝ մաքուր բրդի պես։ Նրա գահը կրակի բոց էր, նրա անիվները՝ վառված կրակ։


Եվ մրտենիների մեջ կանգնած մարդը պատասխանեց և ասաց. «Սրանք նրանք են, որ Տերն ուղարկել է երկրի վրա շրջելու»։


Իսկ հիմա Տիրոջ խո՛սքը լսիր. “Դու ասում ես՝ Իսրայելի մասին մի՛ մարգարեացիր և մի՛ քարոզիր Իսահակի տան դեմ”։


Սակայն լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛վ Սեդեկիա, Հուդայի թագավո՛ր, Տերը քո մասին այսպես է ասում. "Դու սրով չես մեռնելու։


Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հակոբի տուն և Իսրայելի տան բոլոր ազգատոհմեր։


Եվ Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Զորությունների Տիրոջ խոսքը.


Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ծաղրող մարդիկ, դուք, որ իշխում եք այս ժողովրդին Երուսաղեմում,


Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխանավորներ, ակա՛նջ դիր մեր Աստծու օրենքին, ո՛վ Գոմորի ժողովուրդ։


Երբ Հակոբը տեսավ նրանց, ասաց. «Սա Աստծու բանակն է», և այդ վայրի անունը դրեց Մանայիմ։


Եվ ասա՛. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վրա, որ ամեն լսողի ականջները զնգան։


Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ՝ չար»։


Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի Աքաաբ թագավորին, որ բարձրանա գնա Ռամոթ-Գաղաադի դեմ և կորստյան մատնվի”։ Եվ մեկն այսպես էր ասում, մյուսն՝ այնպես։


Կրակի մի գետ էր հոսում և գնում նրա առաջից. հազար հազարներն էին ծառայում նրան, և բյուր բյուրավորներ կանգնած էին նրա առաջ։ Դատարանը նստեց, և գրքերը բացվեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ