Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Քանի որ նա խոնարհվեց, Տիրոջ բարկությունը վերացավ նրանից, և Տերը նրան ամբողջովին չկործանեց. Հուդայում բարի բաներ էլ կային։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Քանի որ Ռոբովամը զղջաց, Տիրոջ բարկությունը նրանից վերացավ, և նա իսպառ չկործանվեց, որովհետև Հուդայում բարի գործեր էլ կային։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:12
12 Խաչաձեւ Հղումներ  

Գուցե այդ քաղաքում հիսուն արդար կա. մի՞թե նրանց էլ կորստյան ես մատնելու և այդ տեղը չես խնայելու այդտեղ գտնվող հիսուն արդարի համար։


Եվ ամբողջ Իսրայելը կսգա նրա համար, և նրան կթաղեն, որովհետև Հերոբովամի տանից միայն նա է դրվելու գերեզման, քանի որ Հերոբովամի տանը միայն նրա մեջ մի բարի բան գտնվեց Իսրայելի Տեր Աստծու առաջ։


Երբ թագավորը մտնում էր Տիրոջ տունը, գալիս էին սուրհանդակները և կրում դրանք. ապա կրկին դրանք վերցնում ու տանում էին սուրհանդակների պահակատունը։


Բայց քո մեջ բարի բաներ էլ են գտնվում, որովհետև դու երկրից բնաջնջեցիր Աստարովթի կուռքերը և քո սիրտը պատրաստեցիր Աստծուն պաշտելու»։


Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։


Եվ եթե այնտեղ մեկ տասներորդ մասը դեռ մնա, այն դարձյալ կայրվի, ու ինչպես մնում է բևեկնու և կաղնու կոճղը, երբ նրանք տապալվում են, սուրբ սերունդը կլինի նրա կոճղը»։


Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։


Որովհետև կամովին չէ, որ վշտացնում և տրտմեցնում է մարդկանց որդիներին։


Մենք հանցանք գործեցինք և ըմբոստացանք. չես ներել։


Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ