Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ Կորնթացիներին 10:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ պատրաստ ենք ամեն անհնազանդություն պատժելու, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Եվ պատրաստ ենք պատժելու որևէ անհնազանդություն, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։

Տես գլուխը Պատճենել




Բ Կորնթացիներին 10:6
12 Խաչաձեւ Հղումներ  

Այն բանի համար նաև գրեցի ձեզ, որ ձեզ փորձելով իմանամ, թե արդյոք ամեն բանում հնազա՞նդ եք։


Եվ նրա գորովն էլ ձեր նկատմամբ առավել շատացել է, երբ հիշում է ձեր բոլորի հնազանդությունը, թե ինչպիսի ահով ու դողով ընդունեցիք նրան։


Առաջ ասել եմ և հիմա էլ նախապես ասում եմ որպես երկրորդ անգամ ձեզ մոտ եղող. հիմա հեռվից գրում եմ նախկինում այն մեղանչածներին և բոլոր մյուսներին, որ եթե դարձյալ գամ, չեմ խնայելու։


Այն բանի համար եմ հեռվից այս գրում, որ չլինի թե իմ գալու ժամանակ խստությամբ վարվեմ իմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց կառուցելու և ոչ քանդելու համար։


Դրա համար, եթե գամ, կհիշեցնեմ նրա այն գործերը, որ մեր հասցեին չար խոսքերով շատախոսություն է անում և դրանով էլ չբավարարված՝ ոչ ինքն է եղբայրներին ընդունում և նրանց էլ, ովքեր ուզում են ընդունել, արգելում է և եկեղեցուց հանում։


Դրանցից են Հիմենեոսն ու Ալեքսանդրոսը, որոնց սատանային մատնեցի, որպեսզի սովորեն չհայհոյել։


Ինչպե՞ս եք ուզում. գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով ու հեզության հոգով։


Դու, որ օրենքով պարծենում ես, օրենքը խախտելով Աստծուն անարգո՞ւմ ես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ