Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Տիրոջ բարկությունը դարձյալ բորբոքվեց Իսրայելի վրա, և Դավթին գրգռեց նրանց դեմ՝ ասելով. «Գնա Իսրայելի ու Հուդայի մարդահամա՛ր արա»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ1 Տիրոջ բարկությունը դարձյալ բորբոքվեց Իսրայելի վրա։ Նա Դավթին գրգռեց նրանց դեմ՝ ասելով. «Գնա հաշվառո՛ւմ կատարիր Իսրայելում և Հուդայի երկրում»։ Տես գլուխը |
Հիմա իմ տեր թագավորը թող լսի իր ծառայի խոսքերը. եթե Տերն է քեզ ոտքի հանել իմ դեմ, թող նա մի զոհ ընդունի, իսկ եթե մարդկանց որդիներն են դրդել, թող նրանք անիծյալ լինեն Տիրոջ առջև, որովհետև նրանք ինձ այսօր դուրս են արել, որպեսզի ես բաժին չունենամ Տիրոջ ժառանգությունից, և ինձ ասացին. “Գնա՛, ծառայի՛ր օտար աստվածների”։